‘ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ են հավաքել ՍԴ դիմելու համար’

948

ՀՀ ԱԺ ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններն ստորագրահավաք են սկսել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար: Տվյալ պահին պատգամավորներին հաջողվել է ավելի քան 30 ստորագրություն հավաքել, իսկ ՍԴ դիմելու համար բավարար է նաև 27 ստորագրությունը:

ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները մտադիր են դիմել ՍԴ, քանի որ պարտադիր բաղադրիչի ներդրումը հակասում է ՀՀ Հիմնական օրենքի մի շարք դրույթներին: Մասնավորապես, պատգամավորների գնահատմամբ, խախտվում է սեփականության իրավունքների մասին դրույթը և սերունդների համերաշխության սկզբունքը: Հիշյալ բարեփոխման կիրարկումը հետաձելու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր փորձերը խորհրդարանական մեծամասնությունը ձախողել է, այդ պատճառով պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի արդեն հաջորդ տարվա հունվարից:

 

Նախորդ հոդվածը‘Ինչու էր Նեմեց Ռուբոն Սպորտի նախարարությունում հայհոյում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել փակուղային իրավիճակը’