‘ՀՅԴ-ն կիրականացնի «Նաիրիտի» շուրջ հրապարակային քննարկումներ’

742

ՀՅԴ կուսակցությունը «Նաիրիտի» շուրջ գոյացած իրավիճակի կապակցությամբ կիրականացնի հրապարակային քննարկումներ՝ լրագրողներին տեղեկացրել է ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Մի կողմից՝ խորհրդարանական մեծամասնությունն ասում է, որ հանդես է գալիս Նաիրիտի պրոբլեմի վերաբերյալ քննարկումներին կողմ, բայց՝ ոչ այսօր: Դա մեզ համար ընդունելի չէ: Նաիրիտով կարելի է և պետք է զբաղվել այսօր: Եվ դա չի խանգարի «Ռոսնեֆտի» հետ բանակցություններին»,- ասել է Վարդանյանը:

Միաժամանակ նա զարմանք է արտահայտել Չինաստանի հետ գործարքի վերաբերյալ վարչապետի հատարարության կապակցությամբ: «Չինական գործարքի վերաբերյալ ես, հիմնականում, արտահայտվել եմ դրականորեն: Եթե հսկայական Նաիրիտը վաճառվեր 40 մլն դոլարով, ապա երեք հոսքագծերից մեկը վաճառվել է 14 մլն դոլարով՝ Չինաստանում դառնալով գործարան, որի 40%-ի սեփականատերն է հանդիսանում Հայաստանը»,- ասել է նա:

ՄԻաժամանակ Վարդանյանը հաղորդել է, որ ՀՅԴ-ն մտադիր է գործարանի շուրջ գոյացած իրավիճակի կապակցությամբ կազմակերպել հրապարակային քննարկումներ, ներգրավելով լուրջ մասնագետների, ինչպես նաև դրա հետ առնչություն ունեցող անձանց: «Մենք վախենում ենք, որ գործարանը վերջիվերջո կճանաչվի անվճարունակ, իսկ այդ դեպքում մենք չենք կարողանա պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին: Մենք պետք է այդ պրոբլեմին տանք հանրային հնչեղություն»,- ասել է Վարդանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Մարտի 1-ի բացահայտումը դրված է տաբուի տակ (Ամբողջական տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Նաիրա Զոհրաբյան. Պետդեպարտամենտի գնահատականները լիովին համապատասխանում են իրականությանը ‘