‘Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը’

931

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մատս Հյումելսը կհեռանա Դորտմունդի «Բորուսիա»-ից: Daily Express-ի տեղեկությունների համաձայն` պաշտպանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Հյումելսի տրանսֆերի արժեքը 47 մլն ֆունտ կկազմի, այսինքն` 60 մլն եվրո: Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը:

Այդ ցուցանիշով ռեկորդն այժմ պատկանում է Դավիդ Լուիսին: Նախորդ տարվա ամռանը ՊՍԺ-ն ձեռք է բերել բրազիլացու տրանսֆերը 49.5 մլն եվրոյի դիմաց:

 

Նախորդ հոդվածը‘Այդ զարմանալի երիտասարդը. 10 փաստ Նեյմարի մասին, որոնք դուք դեռ չգիտեք’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի փախստական վարչապետն առաջարկում է տեղափոխել մայրաքաղաքը ‘