‘Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը’

1265

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մատս Հյումելսը կհեռանա Դորտմունդի «Բորուսիա»-ից: Daily Express-ի տեղեկությունների համաձայն` պաշտպանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Հյումելսի տրանսֆերի արժեքը 47 մլն ֆունտ կկազմի, այսինքն` 60 մլն եվրո: Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը:

Այդ ցուցանիշով ռեկորդն այժմ պատկանում է Դավիդ Լուիսին: Նախորդ տարվա ամռանը ՊՍԺ-ն ձեռք է բերել բրազիլացու տրանսֆերը 49.5 մլն եվրոյի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. « Ուզում եմ, որ կրկնենք այս տարվա բոլոր հաջողություններն ու դրան գումարենք նոր ձեռքբերումները»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի տարեմուտի նիստը. «Տոներից հետո անմիջապես շարունակելու ենք իշխանափոխության գործընթացը» (տեսանյութ)’