‘Հյումելս. ««Բորուսիա»-ն հիանալի մարզավիճակում է»’

1486

Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը գոհ է թիմի գործերի ընթացքից: Տոմաս Տուխելի սաները նվաճել են Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր՝ արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասնելով «Աուգսբուրգ»-ի նկատմամբ:

«Թիմը գերազանց խաղ ցուցադրեց, իսկ հանդիպման ընթացքը հեշտ չէր: Ընդհանուր առմամբ, «Բորուսիա»-ն հիանալի մարզավիճակում է»,- ARD-ը մեջբերում է Հյումելսի խոսքերը:

Հավելենք, որ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրից հետո դորտմունդյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 38 միավոր:

Նախորդ հոդվածը‘Հարի Ռեդնապ. «Սա ամենավատ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է»’
Հաջորդ հոդվածը‘Ազարը կեղծակերպել է՝ Մոուրինյոյին բոյկոտելու համար’