‘Հյումելս. «Հիանալի կլինի, եթե Գյոտցեն վերադառնա «Բորուսիա»»’

1498

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մաթս Հյումելսը հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վերադառնա դորտմունդյան ակումբ:

-Չգիտեմ, թե որքանով է իրական Մարիոյի վերադարձը Դորտմունդ: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ դառնալու պոտենցիալ ունի: Մենք միասին լավ ենք խաղացել ինչպես «Բորուսիայում», այնպես էլ Գերմանիայի հավաքականում: Ոչ մեկի համար հաճելի չէ, երբ չի ստացվում Գյոտցեի խաղը: Ես իսկապես ցանկանում եմ նրան կրկին լավագույն մարզավիճակում տեսնել: Հիանալի կլինի, եթե նա վերադառնա Դորտմունդ: Նա կուժեղացներ մեր կազմը,-Հյումելսի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն՝ Արևմուտքին. Խաղաղություն՝ ռմբակոծություններից հրաժարվելու դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Ցանկանում եմ՝ որդիս ինձ նման թոփ-ֆուտբոլիստ դառնա»’