‘Հյումելս. «Մխիթարյանի ուսերից ծանր բեռ ընկավ»’

1107

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հյումելսն իր ուրախությունն է արտահայտել Հենրիխ Մխիթարյանի` «Շալկե 04»-ի հետ խաղում (3:0) աչքի ընկնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացած ռուրյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը դարձավ նախ գոլային փոխանցման, ապա գոլի հեղինակ և ընդհանուր առմամբ հրաշալի հանդիպում անցկացրեց:

«Մենք շատ ենք զրուցել Մխիթարյանի հետ և անընդհատ ասել ենք, թե որքան լավն է և որքան կարևոր է թիմի համար: Այժմ նա կարող է շտկել իր վիճակագրությունը: Դրա համար նա շատ է աշխատել: Միկիի խփած գոլից հետո տեսանք հանդիսատեսի ծափահարությունները, և մի ծանր բեռ ընկավ նրա ուսերից»»,-Հյումելսի խոսքը մեջբերված է «Waz.de»-ից: 

Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին խոսել է նաև «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը. «Հատկապես ուրախ եմ Մխիթարյանի համար, որ նա վերջապես կարողացավ հասնել իր նպատակին՝ գոլ խփելուն։ Դեռ Թուրինում նկատվում էր, որ նա լավ մարզավիճակում է»,-ասել է Ցորկը։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. ««Տոտենհեմն» ինձ պայմանագիր է առաջարկել»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» պատրաստ է Սուարեսի դիմաց առաջարկել 100 մլն կամ Ագուերոյին’