‘Հյումելս.«Վերջին ընկերական խաղերում վատ հանդես չենք եկել, սակայն համոզված եմ` «Բայերի» դեմ խաղում ավելի լավ կխաղանք»’

910

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը կարծում է, որ այժմ ֆիզիկապես ավելի լավ մարզավիճակում է, քան մրցաշրջանի մեկնարկում: Հյումելսը նաև նշել է, որ Բունդեսլիգայի երկրորդ հատվածի առաջին` «Բայերի» հետ խաղին թիմը լավ է պատրաստված:

«Շատ ավելի լավ մարզավիճակում եմ, քան մրցաշրջանի առաջին հատվածում: «Ուտրեխի» հետ ընկերական խաղում ինձ ավելի լավ էի զգում, քան ընթացիկ մրցաշրջանի ցանկացած այլ խաղում: Սակայն այս ամենը չի երաշխավորում, որ խաղալու եմ այնպես, ինչպես ցանկանում եմ: Ամեն դեպքում, վատ սկիզբ չէ: 

«Բորուսիան» պետք է աշխատի մի քանի դիտակետից ավելի լավ խաղալու համար, սակայն «Բայերի» հետ խաղում մրցակցի հետ համեմատած ավելի լավ մարզավիճակում կլինենք: Վերջին ընկերական խաղերում վատ հանդես չենք եկել, սակայն համոզված եմ` «Բայերի» դեմ խաղում ավելի լավ կխաղանք,-Հյումելսի խոսքը մեջբերված է Goal.com-ից:

Նախորդ հոդվածը‘Նանի. «Եթե ևս մեկ մրցաշրջան մնայի «Մանչեսթեր Յունայթեդում», կբարդացնեի կյանքս» ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը զոհերի մասին տեղեկություն է հաղորդել’