Հյուպատոսությունը ստուգում է Թուրքիայում ռուս կանանց սպանության մասին լուրը

203

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ստուգում է Թուրքիայի հարավ-արևմուտքում երկու ռուս կանանց սպանության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը։

«Բորդում քաղաքում երկու ռուս կանանց սպանության մասին ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների կապակցությամբ Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը այդ լուրը ստուգելու նպատակով շփման մեջ է տեղի իրավապահ մարմինների հետ։

Անհրաժեշտ տեղեկություններ ստանալու դեպքում գլխավոր հյուպատոսությունը լրացուցիչ մեկնաբանություն կանի այս դեպքի վերաբերյալ»,-  ТАСС-ի թղթակցին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Նախորդ հոդվածըԱդամ Կադիրովը նշանակվել է գումարտակի համակարգող
Հաջորդ հոդվածըԻսրայելին կոչ են արել ազատել օկուպացված Գոլանի բարձունքները