‘Հյուսիային Կորեայի առաջնորդի «քեռուն» շները չեն հոշոտել. Չինական թերթը կատակը լուրջ էր ընդունել’

1137

Լուրերն այն մասին, որ Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի «քեռին»` հորաքրոջ ամուսին Չան Սոն Տխեկը մահապատժի է ենթարկվել չափազանց դաժան ձևով ընդամենը հումորային միկրոբլոգում գրառման արդյունքում առաջ քաշված ապատեղեկատվություն էր: Իր հումորային գրառումներով չինական Tencent Weibo միկրոբլոգների կայքում հայտնի բլոգերի գրառումը ամենայն լրջությամբ արտատպել էր չինական պետական Wen Wei Po թերթը: Սակայն վերջինս մոռացել է նշել որ Pyongyang Choi Seongho օգտատերը ոչ միայն լրատվության աղբյուր չէ, այլ նաև հայտնի է իր հումորային գրառումներով հյուսիսկորեական իշխանությունների մասին: Օրինակ, նույն օգտատերը ամերիկյան Thanksgiving կոչվող տոնին գրառում է կատարել, որ տոնը իրականում Հյուսիսային Կորեայի առաջնորդին շնորհակալություն հայտնելու օր է: Այս մասին գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Չան Սոն Տխեկը մահապատժի էր ենթարկվել դեկտեմբերի սկզբին: Նա Հյուսիսային Կորեայի ռեժիմի երկրորդ ազդեցիկ գործիչն էր և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսինը։ Դրանից հետո չինական վերոհիշյալ թերթը տեղեկություն էր տարածել, որ Չան Սոն Տխեկը նետվել է 120 սոված շների մոտ և վերջիններս հոշոտել են նրան:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ է առնվել երկու կասկածյալ’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ’