‘Հյուսիսային Կարոլինայում հայտնաբերվել է բեն Լադենի ապաստարանը’

876

Հյուսիսային Կառոլինայի Հարվի-Փոյնթ ռազմակայանի արբանյակային լուսանկարներում հայտնաբերվել է մի կառույց, որն այն հայտնաբերած Cryptome.org կայքի աշխատակիցների կարծիքով՝ ԿՀՎ մարզաբազա է: Ենթադրվում է, որ այնտեղ է նախապատրաստվել Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը: Կայքի ներկայացրած լուսանկարներում երևում է մի կառույց, որը շատ նման է «Ալ-Քաիդայի» առաջնորդի՝ Պակիստանում գտնվող առանձնատանը: Կայքի աշխատակիցները արբանյակային լուսանկարների հետազոտությանը ձեռնամուխ են եղել բեն Լադենի ոչնչացման մասնակիցներից մեկի գրքի հրապարակումից հետո, որտեղ հեղինակը նշել էր, որ հատուկ գործողության նախապատրաստական աշխատանքներն անցկացվել են Հյուսիսային Կառոլինայում: Google Maps-ի արբանյակային լուսանկարներում Հարվի-Փոյնթս ռազմակայանի տարածքը դատարկ դաշտի տեսք ունի, սակայն համանման  Bing  ծառայության լուսանկարներում հնարավոր է եղել նշմարել բեն Լադենի առանձնատունը հիշեցնող կառույցը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի համազեկուցողը անհանգստացած է Օսկանյանին «վիճահարույց քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն որոշեց, որ Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել’