‘Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախկին սիրուհուն հրապարակավ գնդակահարել են (տեսանյութ)’

1496

Հյուսիսային Կորեայի առաջնորդԿիմ Չեն Ընի նախկին սիրուհի, երգչուհի Հյոն Սոն Վոլը դատապարտվել է մահապատժի՝ պոռնկագրության մեղադրանքով եւ հրապարակավ գնդակահարվել է երաժիշտների խմբի հետ միասին օգոստոսի 20-ին, տեղեկացնում է Delphi-ն:

Համաձայն աղբյուրի, երգչուհի Սոն Վոլը եւ Ըխնասու խմբի ղեկավարը օգոստոսի 17-ին ձերբակալվել են պոռնկագրության մասին օրենքը խախտելու մեղադրանքով, իսկ երեք օր անց գնդակահարվել են: Նրանց մեղադրել են նրանում, որ իբր վաճառել են իրենց պոռնկագրական տեսագրությունները Չինաստանում: Հայտնվում է նաեւ, որ նրանցից ոմանց մոտ Աստվածաշունչ են հայտնաբերել, եւ վերաբերվել են նրանց հետ, ինչպես քաղաքական այլախոհների հետ:

Կիմ Չեն Ընը Հյոն Սոն Վոլի հետ հանդիպել է 10 տարի առաջ, դեռեւս մինչեւ ամուսնանալը: Ավելի ուշ առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը ստիպել է որդուն խզել կապերը սիրուհու հետ, իսկ վերջինս ամուսնացել է զինվորականի հետ: Այդ ժամանակվանից ի վեր լուրեր էին շրջանառվում, որ զույգը դեռ մտերիմ հարաբերությունների մեջ է:

Ընի ներկայիս կինը՝ Լի Սոլ Յուն նույնպես Ըխնասու խմբի մեներգչուհիներից էր: Հայտնի չէ, արդյոք նա կապ ունեցել է այս հաշվեհարդարի հետ:

Մեղադրյալներին գնդակահարել են այլ երաժիշտների եւ իրենց ընտանիքների աչքի առաջ, վերջիններիս աքսորել են:  

Տեսանյութում Հյոն Սոն Վոլի կատարմամբ երգ է

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Դասախոսներին բարձր վարձատրելու համար պետք է չկերակրել երիտհանրապետական «բազեներին»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը երրորդ երկիր ուղարկեց ադրբեջանցի փախստականին’