‘Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտնվել է ‘

1164

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը սեպտեմբերի 3-ից ի վեր՝ առաջին անգամ կրկին հայտնվել է հանրությանը:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացնում է, որ նա այցելել է նորակառույց բնակելի թաղամաս և գիտական հաստատություն, որտեղ տեղում հրահանգներ է տվել: Հեռագրական գործակալության հաղորդագրությունը թվագրված է հոկտեմբերի 14-ով, սակայն չի նշվում, թե հատկապես որ ժամին է Կիմ Չեն Ինն այցելել այդ թաղամաս:

Քանի որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկար ժամանակ չէր երևացել հանրությանը, միջազգային լրատվամիջոցներում սկսել էին լուրեր պտտվել, թե նա գուցե ծանր հիվանդ է, կամ նույնիսկ նրան տապալել են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական զինուժը կրակել է Չինարիի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը’