Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել

390

ԿԺԴՀ-ն անցյալ գիշեր Փհենյանի մերձակա «Սունան» օդանավակայանի շրջանից փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ, հաղորդել են Հարավային Կորեայի իշխանությունները։

Նրանց տվյալներով՝ սա արդեն չորրորդ փորձարկումն է վերջին ամսվա ընթացքում։

Ճապոնիայի իշխանությունները հակաճգնաժամային շտաբ են ստեղծել և դատապարտել Հյուսիսային Կորեայի հրթիռարձակումները։ Ճապոնական պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ արձակման հետևանքով կորուստների մասին տվյալներ չեն ստացվել։

Ենթադրաբար՝ հյուսիսկորեական հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊոռոշենկոն վերադարձել է Կիև
Հաջորդ հոդվածըՀրաբխի ժայթքումն զգացվել է ողջ տարածաշրջանում