Հյուսիսային Կորեան հայտարարել է «տենդով» բռնված ևս 263 հազար հոգու մասին

476

ԿԺԴՀ-ում Covid-19-ի համավարակի ֆոնին վերջին օրվա ընթացքում արձանագրվել է «տենդի» ավելի քան 263 հազար նոր դեպք, երկու մարդ մահացել է, տեղեկացնում է հյուսիսկորեական լրատվական գործակալությունը։

 Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,241 միլիոնի, մահացել է 65 մարդ։ Հիվանդների ընդհանուր թվից առողջացել է գրեթե 1,5 միլիոնը, ևս 754,8 հզարը շարունակում են բուժումները։

Yonhap-ի տեղեկատվությամբ՝ հարավկորեական հետախուզությունը եզրակացության է եկել, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Հարավկորեական գործակալությունը նշում է, որ Փհենյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր չի ներկրել, սակայն, ինչպես ենթադրում են Սեուլում, Հյուսիսային Կորեայի իշխանությունները «սկսում են զգալ պատվաստումների անհրաժեշտությունը»։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԲլինքենը Ուկրաինան քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Հաջորդ հոդվածըՃապոնիան կառաջարկի G7 հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հիրոսիմայում