‘Հյուսիսային Կորեան պատրաստվում է պատերազմի ‘

1326

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի միջուկային զենքը պետք է պատրաստ լինի կիրառվելու ցանկացած պահի, հաղորդել են պետական լրատվամիջոցները:

Նա երկրի ռազմական ղեկավարությանը հրահանգել է վերանայել ռազմական դոկտրինան, որպեսզի պատրաստ լինեն կանխարգելիչ հարված հասցնելու, հաղորդել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը: Ելույթ ունենալով զորավարժությունների ժամանակ՝ Կիմ Չեն Ինն ասել է, որ թշնամիները սպառնում են Հյուսիսային Կորեայի գոյությանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ի պատասխան այս տարվա հունվարին Փհենյանի անցկացրած միջուկային փորձարկման, բանաձև է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ: Հյուսիսային Կորեան դրան պատասխանել է փոքր հեռահարության մի քանի հրթիռներ արձակելով, որոնք ընկել են Ճապոնական ծովը:

2006 թվականից Հյուիսային Կորեան արդեն չորս միջուկային փորձարկում է անցկացրել և չի համաձայնում հրաժարվել այդ ծրագրից: Իշխանությունները հավաստիացնում են, որ հունվարին ջրածնային ռումբի հաջող փորձարկում են անցկացրել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը հրաժարվել է համեմատել Մեսսիին ու Պելեին’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետական կուսակցության շարքերում խուճապ է’