‘Հյուսիսային Կորեան տիեզերանավի համակարգչային մոդել է ցուցադրել’

822

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցուցադրել են «Իխնա-9» նոր հրթիռի համակարգչային մոդելը կառավարական կայքերից մեկում, հայտնում է Interfax-ը, հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքին:

Բացի դրանից, հյուսիսկորեական իշխանությունները հանրության ուշադրությանն են ներկայացրել Երկրի շուրջ պտտվող տիեզերանավի համակարգչային մոդելը, որը պետք է ուղեծիր հանի «Իխնա-9»-ը:

Համակարգչային անիմացիայի օգնությամբ ստեղծված տիեզերանավը «նկարահանում է» միացյալ Կորեական թերակղզին եւ կրակով պատված ԱՄՆ քաղաքները: Նման կերպ, ԿԺԴՀ իշխանություններըհ համակարգչային գրաֆիկայի օգնությամբ ի ցույց են դնում իրենց թշնամանքը ԱԱՄՆ-ի նկատմամբ: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիներն արտագաղթում են իշխանության հետ տարաձայնությունների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին վերջին անգամ խորհրդարանում ելույթ ունենալու համար կանցնի «ամոթի միջանցքով»’