«Հյուսիսային հոսքերի» վնասված ճյուղերում ճնշումը կայունացել է

274

Վնասված գազատարի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2»-ի А ճյուղերում ճնշումը կայունացել է, գազի արտահոսքը դադարել է, հաղորդել է «Գազպրոմի» պաշտոնական Telegram-ալիքը։

Նշվում է, որ հիմա գազային կոնցեռնն աշխատում է երկրորդ  «Հոսքի»  B ճյուղում ճնշումն իջեցնելու ուղղությամբ։

«Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք-2»-ում  միանգամից չորս հատվածներում` Շվեդիայի ու Դանիայի բացառիկ տնտեսական գոտիներում գազի արտահոսք էր նկատվել սեպտեմբերի 26-ին։ Ըստ Nord Stream AG օպերատոր ընկերության հայտարարության, վթարն աննախադեպ էր, և վերանորոգման ժամկետները որոշել հնարավոր չէ։

Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի իշխանությունները չեն բացառում, որ վթարի պատճառը դիվերսիան է եղել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեյցարիան չի համաձայնել ՌԴ–ի սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային
Հաջորդ հոդվածըՓարիզը և ևս 5 քաղաք բոյկոտում են ԱԱ-2022-ը