«Հյուսիսային հոսքում» կարող է վնասված լինել ստորջրյա մալուխը

223

«Հյուսիսային հոսքում» վթարի հետևանքով կարող է վնասված լինել Լեհաստանի և Շվեդիայի միջև բարձրավոլտ մալուխը, հաղորդել է STV հեռուստաալիքը։

Լրագրողների տեղեկատվության համաձայն՝  էլեկտրահաղորդման Swepol Link գիծը, որն օգտագործվում է Շվեդիայի և Լեհաստանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման համար, պայթյուններից մեկից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է։

Էլեկտրաէներգիայի փոխանցման Svenska Kraftnat համակարգի շվեդ օպերատորն արդեն փորձագետներ է կանչել մալուխը ստուգելու համար։

«Իհարկե, չենք կարծում, թե մալուխին բան է պատահել։ Համոզվելու համար մենք ստուգումներ կանցկացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- հայտարարել է Svenska Kraftnat-ի ղեկավար Պեռ Կվարնեֆալկը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրովի կարծիքով՝ ԱՊՀ-ն պահանջված է
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգը չնախատեսված հայտարարություն կանի