‘Հյուսիսկորեացի զինվորը, սպանելով իր 2 հրամանատարներին, փախել է Հարավային Կորեա ‘

247

 Հյուսիսկորեացի զինվորը, սպանելով իր երկու ծառայակիցներին, հատել է Հարավային Կորեայի հետ դեմարկացիոն գիծը եւ հայտնվել է Հարավային Կորեայում, հայտնում է BBC-ն:

 Հարավային Կորեայի սահմանապահները բարձրախոսներով զգուշացումներից հետո համոզվելով, որ փախստականը զինված չէ, ընդունել են նրան եւ անվտանգ տեղ են տարել: Զինվորը խոստովանել է, որ դիտակետում ծառայություն տանելիս սպանել է դասակի եւ վաշտի հրամանատարներին:  Աղբյուրը նշում է, որ Կորեական 1950-1953թթ. պատերազմին հաջորդած հրադադարի հաստատումից հետո ավելի քան 20 հազար մարդ Հյուսիսից Հարավ են փախել հիմնականում Չինաստանի կամ Հարավարեւելյան Ասիայի երկրների տարածքով, սակայն անմիջապես ցամաքային սահմանի հատման դեպքերը խիստ հազվադեպ են, քանի որ տարբեր հասարակարգերով բաժանած Կորեայի երկու հատվածներն իրարից բաժանող անվտանգության գոտին ականապատված է:    

 

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի չեմպիոնը խոստովանել է իր մեղքը’
Հաջորդ հոդվածը‘Սաֆարովի արտահանձնումը նախևառաջ Երևանի թույլ դիվանագիտության հստակ ցուցանիշն է ‘