‘ Հյու Բեյլի. ՆԱՏՕ-ն կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը’

1005

ՆԱՏՕ-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ըստ ԱՊԱ-ի՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուտ» 86-րդ սեմինարի ժամանակ այդ մասին հայտարարել է կառույցի նախագահ Հյու Բեյլին: Սեմինարը նվիրված էր «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը կողմերի միջև փոխըմբռնման հասնելն է: «Հարկավոր է իմանալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է: Այդ խնդիրը հարկավոր է լուծել փոխզիջումների ճանապարհով», — ընդգծել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը:

Բեյլիի ասելով՝ չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ն այդ գործընթացին չի մասնակցում, դաշինքը կշարունակի իր ջանքերը փոխըմբռնման հասնելու ուղղությամբ: «Մենք կարևորում ենք վստահության մթնոլորտի ձևավորումը հակամարտող կողմերի միջև», — եզրափակել է նա:

 

  

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ի՞նչ կը պատահի Իրաքի մէջ եւ ո՞վ է պատասխանատուն’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետի խորհրդականի որդին ազատ արձակվեց, իսկ Հայկ Կյուրեղյանը՝ կալանավորվեց’