‘Հնարավոր են կարճատև տեղումներ’

912

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 14-15-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 12-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 14-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալները՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C   (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  10.40C     (1958 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը չի մեկնաբանել «օֆշորային» սկանդալը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կատարսիսն ընդդեմ «Կոտրված մարդու ուղեցույցի» ‘