Հնարավոր է՝ ամերիկացի զինվորականներ տեղակայվեն Արևելյան Եվրոպայում

373

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է հազար ամերիկացի զինծառայողներ Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում տեղակայելու հնարավորությունը։

Այդ մասին հաղորդել է New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Թերթի աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթ օրը Քեմփ Դևիդում հանդիպման ընթացքում Պենտագոնի աշխատակիցները Բայդենին ներկայացրել են գործողությունների մի քանի տարբերակներ, այդ թվում՝ հազարից մինչև 5 հազար զինծառայողների, ինչպես նաև ռազմանավերի և օդանավերի տեղակայում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում և Մերձբալթիկայում։

Թերթը տեղեկացնում է, որ Բայդենը կարող է որոշում կայացնել արդեն այս շաբաթ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսի համավարակ․ «լավատեսական» կանխատեսում
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն արդեն Ուկրաինա է ուղարկել զենքի և զինամթերքի երկու խմբաքանակ