‘Հնարավոր է՝ Իրանը գրոհային ինքնաթիռներ է մատակարարել Իրաքին’

941

Սու-25 երեք ինքնաթիռներ կարող են  Իրաք բերված լինել հարևան Իրանից, այլ ոչ թե Ռուսաստանից: Նման ենթադրություն են արել Լոնդոնի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները: Ապրանքանիշը, սերիական համարները, ինքնաթիռների կամուֆլյաժը համապատասխանում են Իրանի ՌՕՈՒ ինքնաթիռներին:

Անցյալ շաբաթ Իրաքը հայտարարել էր Ռուսաստանից տասը Սու-25 գնելու մասին:

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Իրաքում բախումների էպիկենտրոն է դարձել շիաների համար սրբազան համարվող Քերբելա քաղաքը: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը շրջապատել են, ըստ էության՝ կառավարության ղեկավարին պատերազմ հայտարարած աս-Սարհիի տունը, փոխանցում է euronews-ը:

Իրաքյան լրատվամիջոցները հայտնում են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ արդեն՝ «Իսլամական պետություն» անունը կրող) խմբավորման ավելի քան 60 գրոհայիններ վերջին օրվա ընթացքում ոչնչացվել են Բաղդադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Հիլլա քաղաքի մատույցներում: Անվտանգության ուժերի ներկայացուցչի խոսքով՝ սպանվածների թվում եղել են արտասահմանցիներ, հաղորդել է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում առաջին անգամ կսահմանեն նվազագույն աշխատավարձ’
Հաջորդ հոդվածը‘Ռոմանտիկների և իրատեսների հակամարտությունը (լուսանկարներ, տեսանյութ)’