‘Հնարավոր է՝ Ռուսաստանը փոխի Վրաստանից ստացվող ապրանքների վերահսկողության կարգը’

1471

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունն անհրաժեշտ է համարում փոխել Վրաստանից մատակարարվող սննդամթերքի վերահսկողության կարգը. բանն այն է, որ Թբիլիսիում գործում է ԱՄՆ պաշտպանության նախարարության լաբորատորիան, որը կարող է զբաղվել կենսաբանական զենքի մշակմամբ: Գերատեսչության  ղեկավար Գենադի Օնիշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, թե Վրաստանի տարածքում շարունակում է գործել վրացական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող ԱՄՆ ՌԾՈՒ-ի միկրոկենսաբանական լաբորատորիան: Նա նաև հայտնել էր, թե խոզերի աֆրիկյան ժանտախտը, որը Ռուսաստանի մի քանի շրջաններում անասունների անկման պատճառ է դարձել, Վրաստանից է եկել: Ի պատասխան այս հայտարարության՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, թե կապ չի տեսնում Վրաստանում գործող լաբորատորիայի և Ռուսաստանում խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի տարածման միջև:

Մինչդեռ ռուսաստանյան գերատեսչության տվյալներով՝ տվյալ լաբորատորիան բոլոր հնարավորություններն ունի աշխատելու առանձնապես վատանգավոր վարակների հետ և չի վերահսկվում վրացական իշխանությունների կողմից, ինչը թույլ չի տալիս բաց երկխոսություն ծավալել այնտեղ իրականացվող հետազոտությունների և դրանց հետ կապված՝ սանիտարա-համաճարակային բարենպաստ վիճակի ապահովման վերաբերյալ, փոխանցում է   РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Պեսկովը խնդրել է Պուտինին «չխառնել» Նավալնիի ազատ արձակմանը’
Հաջորդ հոդվածը‘Կարլոս Տևես. «Նոր Մարադոնայի» վերելքներն ու անկումները մինչ «Յուվենտուս» տեղափոխությունը’