‘Հնարավոր է Զեպ Բլատերը և Միշել Պլատինին ֆուտբոլից հեռացվեն 6 տարով’

910

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը մինչև Ամանոր մի գործ կքննի, որն առնչվում է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին:

Ինչպես հայտնում է «Eurosport»-ը, գործի շրջանակում հնարավոր է ֆուտբոլային գերատեսչության ղեկավարները ֆուտբոլից հեռացվեն 6 տարի ժամկետով:

«Բլատերի և Պլատինիի համար ֆուտբոլից 90 օր պայմանական հեռացման ժամկետ կա: Մենք կքննենք գործը մինչ Ամանոր վերջնական վճիռ կայացնելու համար»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Հանց-Յոահիմ Էկերտը: 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեց տղամարդկանց թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարը. Նովակ Ջոկովիչը ջախջախեց Կեյ Նիսիկորիին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Մանչեսթեր Յունայթեդի»-ին փիլիսոփայություն պետք չէ, երկրպագուները հարձակողական ֆուտբոլ են ուզում»’