‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’

1436

Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին` առանձին շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ին և հուլիսի 01-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հուլիսի 02-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Քամին արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 01-ին կբարձրանա 2-3, իսկ Սյունիքում` 5-6 աստիճանով, հուլիսի 02-ին նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում`
Հունիսի 28-29-ին հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, հունիսի 30-ին և հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 02-ին առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ :

Նախորդ հոդվածը‘Թաղապետի զոքանչը կողպել է բակի բասկետբոլի դաշտը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’