‘Հնարավոր է կարճատև անձրև’

1637

Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ արագությամբ:   

 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 25-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:

Երևանի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          24.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             -3.40C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          8.00C

Նախորդ հոդվածը‘Արգենտինական տանգո՝ Օբամայի կատարմամբ’
Հաջորդ հոդվածը‘Իրաքյան զորքերն անցել են հարձակման’