‘Հնգամյա երեխան տանից դուրս է եկել հինգերորդ հարկից դուրս թռչելով’

812

Ցնցող դեպք է տեղի ունեցել Իրկուտսկի շրջանի Ուստ-Իլիմսկ քաղաքում. հնգամյա  տղան, որ երկար ժամանակով մենակ էր մնացել բնակարանում, ցատկել է հինգերորդ հարկի պատուհանից: Երեխայի մայրն այդ ընթացքում ընկերուհու հետ բարում զվարճանում էր, հաղորդում է IrkutskMedia-ն:  Մինչ մայրիկն զբաղված էր օղի կոնծելով, երեխան տանը սովածացել էր ու որոշել գնալ հարևան շենքում ապրող տատիկի տուն: Ու քանի որ տան դուռը կողպված էր, տղան որոշել էր տանից դուսր գալ պատուհանով, ու հինգերորդ հարկից ցած էր թռել: Նրա բախտը բերել էր. նա մխրճվել էր ձնաբլրակի մեջ, ու հարևանուհու օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց՝ այնուամենայնիվ՝ լուրջ վանասվածքներով:

Ոստիկանները երեխայի մորը գտել էին բարում: Իրավապահների կարծիքով՝ կնոջ գործողություններում  առկա է քրեական հանցակազմ՝ ծնողական պարտականությունների անպատշաճ կատարում, հաղորդում է news.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Սպարտակ» տեղափոխվեցի Չելստրյոմի համար’
Հաջորդ հոդվածը‘3 երեխաների աչքի առաջ ամուսնու ու սկեսրոջ կողմից բռնության ենթարկված կինն օգնություն է խնդրել’