Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին ցանկանում է գնել «Լիվերպուլը»

207

Ամենհարուստ հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

«Լիվերպուլի» սեփականատեր Fenway Sports Group-ը պատրաստ է վաճառել ակումբը 4 միլիարդ ֆունտ ստերլինգով։ 2010 թվականին ընկերությունը լիվերպուլյան ակումբի համար վճարել էր 300 միլիոն ֆունտ ստերլինգով։

Ամբանիի հետ կարող են մրցակցել խոշոր ներդրումային ընկերություններ Պարսից ծոցի երկրներից եւ ԱՄՆ-ից։

Ամբանին այժմ 10-րդն է Forbes-ի ցուցակում։ Նրա կարողությունը 90 միլիարդ դոլար է։

Նախորդ հոդվածըՍոյլուն քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը Ստամբուլի ահաբեկչությանը
Հաջորդ հոդվածըՍունակը հարուստ երկրներին կոչ է արել բացել հացահատիկի պաշարները