‘Հնդկական Մումբայը ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկը’

777

Հնդկաստանի ֆինանսական կենտրոնը համարվող Մումբայը, որտեղ կենտրոնացված են խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակները, ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկը:

 Զբոսաշրջային հանրահայտ TripAdvisor պորտալի կազմած վարկանիշային ցուցակում աշխարհի 40 հայտնի զբոսաշրջային վայրերի մեջ Մումբայը զբաղեցրել է վերջին տեղը փողոցների մաքրության, ինչպես նաև երթևեկության հարմարավետության տեսակետից: Այս վերջին կատեգորիայով առաջին տեղում է շվեյցարական Ցյուրիխը:

Հարցման արդյունքներով՝ ամենամաքուր քաղաքը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն է, իսկ խանութներում գնումներ կատարելու տեսակետից ամենահարմարավետը Նյու Յորքն է, սակայն այստեղ էլ փոոցների մաքրության հետ կապված խնդիրներ կան:

Ըստ ցուցակի ի հայտ բերած արդյուքների՝ Երկիր  մոլորակի ամենից անբարեհամբույր մարդիկ ապրում են Մոսկվայում: Տվյալ անվանակարգով վերջիններից մեկը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է, որի բնակիչները նույնպես առանձնանում են իրենց սառը վերաբերմունքով:

Ինչ վերաբերում է Մումբայ քաղաքին, ապա այն կարելի է համարել նաև Հնդկաստանի մշակութային կենտրոնը: Այստեղ է տեղակայված երկրի միակ սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև բազմաթիվ կինոստուդիաներ, որոնցից սկսվել է Հնդկաստանի կինոարտադրանքը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ներկայացրած Հայաստանն ի՞նչ կապ ունի իրական Հայաստանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Արփի Ոսկանյան. Արման Բաբաջանյանը ստել է’