Հնդկական օվկիանոսում շրջվել է ՉԺՀ ձկնորսանավը

281

Չինական ձկնորսական նավը շրջվել է Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով կորել է կապն անձնակազմի 39 անդամների հետ։

Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նավում եղել են ՉԺՀ 17 քաղաքացի, 17 ինդոնեզացի և 5 ֆիլիպինցի։ Նրանք բոլորը համարվում են անհետ կորած, փրկարար-որոնողական աշխատանքներ են տարվում, տեղեկացրել է լրատվամիջոցը։

Միջադեպից հետո Չինաստանի նախագահ Սի Ձինպինը կարգադրել է լրացուցիչ փրկարարական ուժեր ուղարկել դեպքի վայր և համակարգել միջազգային փրկարար-որոնողական աշխատանքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀերշ․ ԵՄ մի խումբ երկրներ Զելենսկուն գաղտնի կոչ են անում դադարեցնել հակամարտությունը
Հաջորդ հոդվածըԿիսիդան կանխատեսել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ձգձգումը