Հնդկաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Պակիստանին

337

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի պաշտոնապես բողոք է հայտնել Պակիստանին՝ Կարաչիում, Հնդկաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի՝ Մուհամեդ մարգարեի վերաբերյալ թույլ տրված վիրավորական արտահայտությունների դեմ մուսուլմանների բողոքի ցույցի ժամանակ, հինդուիստական տաճարի վրա կատարված հարձակման կապակցությամբ։

«Մենք Կարաչիում, հինդուիստական տաճարում, վանդալիզմի դեպք ենք արձանագրել։ Կարծում ենք, որ դա Պակիստանում կրոնական փոքրամասնություններին պարբերաբար հետապնդելու ևս մի ակտ է։ Մենք մեր բողոքն ենք փոխանցել Պակիստանի կառավարությանը և կոչ ենք անում ապահովել երկրում հինդուիստական փոքրամասնության անվտանգությունը»,- ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հնդկաստանը նաև պակիստանյան իշխանություններին կոչ է արել ապահովել Իսլամաբադում իր դեսպանության անվտանգությունը, որի մոտ հունիսի 10-ին արմատական մուսուլմանական կազմակերպությունների բողոքի զանգվածային ցույցեր են նախատեսված։

Պակիստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Կարաչիում տաճարի վրա հարձակվողներից մի քանիսն արդեն ձերբակալվել են։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը Հնդկաստանի կառավարությունից պահանջել է ապահովել մուսուլմանների անվտանգությունն ու պաշտպանությունը իրենց երկրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը տարածաշրջանում շատ գործընկերներ չունի
Հաջորդ հոդվածըՖիլիպինների նոր վարչակազմը չեզոք դիրք կգրավի ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում