Հնդկաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի՝ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը

213

ԱՄՆ-ի՝ միջազգային կրոնական ազատության հարցերով դաշնային հանձնաժողովի (USCIRF) զեկույցը, որտեղ նշվում է, թե Հնդկաստանում դավանանքի ազատությունը «սպառնալիքի տակ է», անհիմն է ու կանխակալ, հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

«USCIRF-ը հակված է մշտապես խեղաթյուրելու փաստերը, և դա ցուցադրում է, որ նրանք չեն ճանաչում Հնդկաստանը, չեն հասկանում նրա սահմանադրական հիմքերը, բազմակարծությունը և մեր հուսալի դեմոկրատական համակարգը»,- Twitter-ում  ուրբաթ օրը գրառել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը զարմացած չէ USCIRF-ի կանխակալ կարծիքի կապակցությամբ։

«Ամերիկյան հանձնաժողովը շարունակում է առաջնորդվել իր հիմնազուրկ հայացքներով, ինչն անվստահություն է հարուցում նրանց նկատմամբ։,- հավելել է հնդիկ դիվանագետը։

2022 թ․ իր ամփոփիչ զեկույցում ԱՄՆ-ի՝ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը ԱՄՆ պետքարտուղարությանն առաջարկել է Հնդկաստանը ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատկապես անհանգստության տեղիք են տալիս կրոնական ազատության պարբերական, շարունակական և աղաղակող խախումների հանդեպ իրենց հանդուրժողականությամբ»։

Բացի Հնդկաստանից՝ USCIRF-ը Սպիտակ տանը խորհուրդ է տվել նման երկրների ցանկում ընդգրկել նաև Աֆղանստանը, Վիետնամը, Իրանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Մյանման, Նիգերիան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Էրիթրեան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻբրահիմովիչն ասել է, թե ով է դառնալու ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը
Հաջորդ հոդվածըԵրեկ հակառակորդը կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ