‘Հնդկաստանի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ’

1146

Հնդկաստանի հյուսիսում Ութար-Փարադեշ նահանգի մի բնակիչ փորձել է ամուսնանալ օձի հետ: Այդ մասին հաղորդել է The Daily Mirror-ը : Սանդափ Փաթելը համոզված էր, որ կոբրան նախորդ կյանքում գեղեցիկ աղջիկ է եղել ու հիմա սիրահարվել է իրեն:

Ամուսնության արարողությանը, որը տեղի է ունեցել տեղի տաճարներից մեկում, ներկա է եղել ավելի քան 12 հազար մարդ: Սակայն հարսանիքը ընդհատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Տաճար ժամանած ոստիկանները ձերբակալել են Փաթելին և նրա հորը՝ հասարակական կարգը խախտելու համար: Նշվում է, որ հյուրերը հիասթափվել են այդ ձերբակալության պատճառով, և իրավապահները ստիպված են եղել օժանդակ ուժեր կանչել՝ նրանց ցրելու համար:

Փաթելի խոսքով՝ գիշերները, հայտնվելով խորը տրանսի մեջ, ինքն էլ կարողանում է վերածվել օձի և շփվել սիրեցյալի հետ:

Սա արդեն նմանօրինակ առաջին դեպքը չէ.  The Daily Mirror-ը հիշեցնում է, որ 2006 թ. հնդկական Օրիսսա նահանգում տեղի է ունեցել 30-ամյա Բիմբալա Դասի և օձի ամուսնական արարողությունը: Կինը հարսանիքի է ներկայացել իր լավագույն մետաքսե սարիով, իսկ տաճարի սպասավորները սրբազան մանթրաներ են կատարել մեկ ժամ շարունակ: Ընդ որում՝   փեսացուն հարսանիքին չի էլ ներկայացել, նրա փոխարեն՝ տաճարում պղնձե արձանիկ են դրել, փոախնցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շիրակի տխրահռչակ ոստիկանապետը կզբաղեցնի հերթական պաշտո՞նը, թե՞ կհայտնվի ՔԿՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Instagram-ի ամենատարեց աստղը (ֆոտոշարք)’