Հնդկաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

414

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թեհրանում Հնդկաստանի դեսպանին՝ հնդկական իշխող կուսակցության ներկայացուցիչ Նապուր Շարմայի թույլ տված արտահայտությունների կապակցությամբ, որոնք մուսուլմանական երկրներում գնահատվում են որպես վիրավորանք Մուհամեդ մարգարեի հասցեին։

Այդ մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ դեսպանը հավաստիացրել է, որ Շարմայի խոսքերը չեն արտացոլում հնդկական կառավարության կարծիքը, որը մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին։

Հնդկաստանին բողոքի նոտաներ են ներկայացրել նաև Քաթարն ու Քուվեյթը, իսկ մուսուլմանական մի շարք երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Պակիստանը և Իսլամական համագրծակցության կազմակերպությունը, դատապարտել են իշխող կուսակցության անդամի խոսքերը։

Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ իշխող կուսակցության ղեկավարությունը կասեցրել է Շարմայի անդամությունը և ազատել նրան կուսակցությունում  զբաղեցրած պաշտոնից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍալիվանը չի բացառել դեսպանատների փակման հավանականությունը
Հաջորդ հոդվածըՄեսին գերազանցեց Պուշկաշի ցուցանիշը