Հնդկաստանի իշխանությունների դիրքորոշումը համասեռական ամուսնությունների նկատմամբ

248

Հնդկաստանի իշխանությունների կարծիքով՝ համասեռական ամուսնությունների ապաքրեականացումը չի կարող հիմք հանդիսանալ օրենսդրորեն դրանք ճանաչելու համար, ասվում է Հնդկաստանի դատարանի համար իշխանությունների արած հայտարարության մեջ, որը հրապարակվել է LiveLaw պարբերականում։

Երկուշաբթի Գերագույն դատարանը քննարկելու է համասեռական ամուսնություննրի իրավաբանական ճանաչման վերաբերյալ մի քանի միջնորդություն։ Հայցվորները, մասնավորապես, հղում են անում Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշմանը, որով 2018 թ․ չեղարկվել է Հնդկաստանի քրեական օրենսգրքի այն բաժինը, որը քրեականացնում է համասեռական ամուսնությունները։

Իշխանությունների կարծիքով՝ հետերոսեքսուալ ամուսնության օրենդրական ճանաչումը նորմա է հանդիասանում ողջ պատմության ընթացքում և հիմնարար է պետության գոյության համար։

«Հետևաբար, հաշվի առնելով դրա սոցիալական արժեքը՝ պետությունը չափազանց շահագրգռված է միայն հետերոսեքսուալ ամուսնությունների ճանաչմամբ՝ բացառելով ամուսնության/միությունների այլ ձևերը։ Պետությունը չի ճանաչում ամուսնությունների կամ միությունների այլ ձևերը կամ հասարակության մեջ առանձին անձանց միջև անձնական հարաբերությունները, սակայն դրանք անօրինական չեն համարվում»,- ասվում է հայտարարության մեջ։

Իշխանության ներկայացուցիչները նաև պնդում են, որ համասեռական ամուսնությունները չճանաչելը ոչ մի հիմնարար իրավունք չի ոտնահարում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Օսկար-2023»-ի հաղթողները
Հաջորդ հոդվածըՌուսաստանամետ ցույցեր Մոլդովայում