‘Հնդկաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ դյուրացվում է ‘

2873

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների ղեկավարության միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաեւ ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության դեմ օրինագծին’
Հաջորդ հոդվածը‘Ռեկորդ. Դա Վինչիի «Փրկիչը» վաճառվել է 450 մլն դոլարով ‘