‘Հնդկաստանում գույների փառատոնով նշում են գարնանամուտը (լուսանկարներ)’

1397

Մարտի 22-27-ը  Հնդկաստանում նշվում է գարնանամուտին նվիրված գույների տոնախմբությունը, որը որոշ շրջաններում հայտնի է Հոլի անունով, գրում է The Epochtimes կայքը:

Հոլին աշխարհի ամենահին և ամենագունեղ տոներից է: Գարնանամուտի առթիվ Հնդկաստանում մեկ օրով չեղյալ են հայտարարվում բոլոր կաստաները, տարիքային և սեռական սահմանափակումները:

\"\"

Տոնախմբության օրերին մարդիկ միմյանց վրա բազմագույն ներկեր են լցնում և առասպելական ծիսակատարություններ կազմակերպում:

\"\"

Հոլիի փառատոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ՝ գարնան հաղթանակը ձմռան նկատմամբ: Մարդկանց համար սա նաև համերաշխության օր է, երբ պետք է մոռանալ բոլոր վշտերն ու կյանքն սկսել նոր էջից:

\"\"

Նախորդ հոդվածը‘Պարզվել է ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած եւս մեկի ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի թագուհին ինքն է ցանկացել նկարահանվել Ջեյմս Բոնդի «գործընկերուհու» դերում’