‘Հնդկաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Կան բազմաթիվ զոհեր’

920

Հնդկաստանի արևմուտքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 32 մարդ է զոհվել և 10-ից ավելի տուժած կա: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության ներկայացուցիչները՝ մարդատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կամուրջից ցած է ընկել, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվականը:

Պատահարը տեղի է ունեցել լուսաբացին, Բոմբեյից 350կմ դեպի հարավ ընկած Մախարաշտրա շրջանում:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հավաքված լրագրողները մի դեմք ունեին’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք ‘