‘Հնդկաստան. Խմբակային բռնաբարություն՝ գյուղի ավագանու հրամանով’

5776

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում կինը խմբակային բռնաբարության է ենթարկվել գյուղական ավագանու հրամանով, որոնք դժգոհ եղել ն տղամարդու հետ նրա հարաբերություններից:

20-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Հաղորդվում է, որ բռնաբարությանը մասնակցել է 12 հոգի: Կասկածյալները և գյուղխորհրդի ղեկավարը ձերբակալվել են:

Ոստիկանության տվյալներով՝ գյուղի ավագները դժգոհ են եղել այն բանից, որ տուժածը և նրա ընկերը տարբեր ցեղախմբերի են պատկանում: Նրանց տուգանել էին «հանցավոր սիրահարվածություն» ձևակերպմամբ, սակայն աղջկա ընտանիքը չէր կարողացել վճարել տուգանքը, ինչից հետո տեղական խորհուրդը հրաման էր արձակել նրան պատժել խմբակային բռնաբարությամբ:

Բռնաբարության մի քանի աղմկալի դեպքերից հետո ծայր առած հասարակական բողոքի ալիքի ազդեցությամբ Հնդկաստանի կառավարությունը վերջերս խստացրեց սեռական բռնության համար նախատեսված պատիժը, հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը համացանցն անվանել է աստվածային պարգև’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Գորբաչովը կոչ է արել բանկացություններ նախաձեռնել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար’