‘Հնդկուհին ամուսնացել է շան հետ’

1253

Արևելյան Հնդկաստանի բնակչուհի, 18-ամյա Մանգլի Մունդան  ամուսնացել է անտուն շան հետ, հաղորդում է The Daily Mirror-ը:

Փողոցային շանը հարսանիք են բերել ավտոմեքենայով: Գյուղացիները ողջույնի բացականչություններով են դիմավորել  շանը, որի անունը Շերու է:

Արարողությունը կատարվել է գյուղական խորհրդի պնդմամբ, որն այդ կերպ մտադիր է աղջկան ազատել չար կախարդանքից, որը, իբր, ոչ միայն նրան է սպառնում, այլև աղջկա ընտանիքին և ողջ գյուղին: Եթե աղջիկը հրաժարվեր այդ արարողությունից, ապա, ինչպես պնդում էր գյուղի ավագանին, տղամարդու հետ ամուսնության դեպքում նրան դժբախտություն էր սպասվում:

Մունդային խոստացել են, որ նա կարող է տղամարդու հետ ամուսնանալ մի քանի ամիս անց: Իսկ մինչ այդ նա պետք է ամեն կերպ հոգ տանի շանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ գյուղացի աղջիկները Հնդկաստանում ամուսնանում են շների հետ: Չար կախարդանքից ազատվելու նման արարողություն գոյություն ունի այդ շրջանի մի քանի բնակավայրերում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Դոնատաս Բանիոնիսը’
Հաջորդ հոդվածը‘QUEEN B. Սկանդալային փաստեր Բեյոնսեի մասին’