‘Հոգեկան շեղումներով հայ գերիներին ադրբեջանցիները չեն վնասել’

1184

Մարտի 20-ին Իջևանի տարածաշրջանի  Կայանի սահմանագոտում ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել մարտի 16-ին և մարտի 17-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի բնակիչներ  Դուրմիշ Քառյանին և Անահիտ Առաքելյանին:  Տավուշի մարզի ոստիկանները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ  նրանք արտաքին տեսքի  վնասվածքներ չունեին: Հոգեկան խախտումներ ունեցող Անահիտ Առաքելյանը  հայ ոստիկաններին հայտնել է, որ ինքը գնացել  բանջար և սիբեխ հավաքելու, և հանկարծ իր առաջ հայտնվել են ադրբեջանցի երկու կանայք:  Դուրմիշ Քառյանը որոնել է անհետ կորած իր կովին և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Հոգեկան  շեղումներ ունեցող Դ. Քառյանը վատ լսողություն ունի , նա չի կարողացել բացատրել, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում, այնտեղ իր հետ ինչ է կատարվել: 

Նախորդ հոդվածը‘Հանցագործը սպանել է ավտոբուսի ուղևորուհուն և առևանգել երեք տարեկան երեխային’
Հաջորդ հոդվածը‘«Լուրջ զրույց» ՀՀԿ-ական մի քանի գործարար պատգամավորների հետ (տեսանյութ)’