‘Հոգևորականը թանկարժեք մեքենա վարելուց առաջ պետք է հիշի, թե որքան սոված երեխա կա աշխարհում. Հռոմի Պապ’

1773

Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը քննադատել է թանկարժեք մեքենաներով շրջելու՝ հոգևորականների ձգտումը: Հռոմի Պապը կաթոլիկ եկեղեցու հոգևորականներին կոչ է արել ավելի խոնարհ լինել և մտածել այն մասին, թե սովից ինչքան երեխա է մահանում ամբողջ աշխարհում, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Ֆրանցիսկոսը բազմիցս նշել է, որ ձգտում է կաթոլիկ եկեղեցին կենտրոնացնել աղքատների օգնության վրա: Երիտասարդների հետ զրույցում, որոնց թվում կային ուսանողներ, հոգևորականներ և տարբեր երկրների ներկայացուցիչ վանականներ, նա նշել է, որ սմարթֆոնի կամ ժամանակակից իրի առկայությունը երջանականալու ճանապարհ չէ:

«Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հոգևորականը կամ միանձնուհին երթևեկում վերջին մոդելի մեքենայով: Պետք չէ այդպես անել: Մեքենան անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի գործել այլոց բարօրության համար, սակայն մեքենայի ընտրությունը ավելի համեստ պետք է լինի: Եթե դուք սիրում եք յուրօրինակ ժամանակակից մեքենաներ, ապա հիշեք, թե ամբողջ աշխարհում որքան երեխա է սովի մատնված»,-ասել է Հռոմի Պապը:

Տեղեկացնենք, որ որպես պապական մեքենա նա ընտրել է Ford Focus-ը:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի խոսքերը ուշագրավ են այն կոնտեքսում, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արդեն մի քանի տարի է տեղաշարժվում է մի քանի հարյուր հազար դոլարանոց «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով:

Աղբյուրը՝ tert.am

Նախորդ հոդվածը‘Նոր անիմաստ ավտոբուս-շոու (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյան. Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է ‘