‘Հոգևորականներին կպարտավորեցնեն հաղորդել բռնությունների դեպքերի մասին’

1439

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ բոլոր հոգևորականներին պարտավորեցրել է հաղորդել իրենց հայտնի սեռական բռնությունների դեպքերի մասին, ինչպես նաև մանկական պոռնկագրության արտադրության, պահման կամ տարածման մասին:

Այդ մասին ասվում է պոնտիֆիկոսի ստորագրած առաքելական ուղերձում, որը հրապարակվել է հինգշաբթի:

Մինչև եկող տարվա հունիս ամբողջ աշխարհի թեմերին հանձնարարված է նաև պայմաններ ապահովել, որպեսզի հոգևորականներն ու վանականները կարողանան գաղտնաբար փոխանցել այդօրինակ տեղեկությունները:

«Խոսքը վերաբերում է սեռական բռնությունների փաստերին՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների նկատմամբ, ընդգրկումը շատ լայն է: Ենթադրում եմ, որ այստեղ պատասխան է տրվում մի շարք պահանջների, որոնցով հանդես են եկել սեռական բռնությունների զոհերի պաշտպանները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել հոգևորականներին»,- Վատիկանից հաղորդել է Reuters-ի թղթակիցը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպան չի ընդունում Իրանի վերջնագիրը միջուկային գործարքի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘WSJ. Թրամփի փաստաբանը մտադիր է Կիևում հանդիպել Զելենսկու հետ’