‘Հոլանդիայի առաջատարների հանդիպումն ավարտվել է սկանդալով. Տեսանյութ’

800

Հոլանդիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Ֆեյենորդ»  — ՊՍՎ (2:1) ավարտվել է սկանդալով:

Հանդիպումից հետո ՊՍՎ-ի հարձակվող Ջերմեյն Լենսը հանդերձարան տանող միջանցքում փորձել է հաշիվները պարզել  «Ֆեյենորդի» պաշտպան Յորիս Մատայսենի հետ, որը հանդիպման երկրորդ խաղակեսում՝ խաղային դրվագներից մեկում արմունկով դիպել էր Լենսին: Լենսը քաշել է Մատայսենի մարզաշապիկից, որին արձագանքել են «Ֆեյենորդի» խաղացողները եւ հարձակվել հյուրերի խաղացողի վրա: Սկսվել է երկուստեք քաշքշոց, սակայն անվտանգության աշխատակիցները, ինչպես նաեւ մարզիչները կարողացել են հարթել վիճաբանությունը:

Նշենք, որ «Ֆեյենորդի» հաղթանակից հետո չեմպիոնի համար պայքարը ծայրաստիճան սրվեց: Առաջատարը շարունակում է մնալ ՊՍՎ-ն, որն ունի 50 միավոր: Սակայն «Այաքսը» նրանից ետ է մնում արդեն 2, իսկ «Ֆեյենորդը»՝ 3 միավորով: Առաջնության ավարտին մնում է դեռ 10 տուր:

Հանդիպման գոլային պահերն ու վիճաբանությունը՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘ Տնօրենը՝ դասադուլավոր ուսանողին. «Դու այն վիճակում չես, որ ընկալես դասերը, գնա տուն»’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի կարդինալը, որը ձայնի իրավունք ուներ Հռոմի պապի ընտրություններում, հրաժարական է տվել’