‘Հոլանդիայի առաջնությունում խաղի ժամանակ «սելֆի» անող ֆուտբոլիստը կպատժվի դեղին քարտով’

808

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել դեղին քարտերով պատժել այն ֆուտբոլիստներին, ովքեր ազգային առաջնության խաղերի ընթացքում «սելֆի» կանեն: Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը:

Այսուհետ, Հոլանդիայի առաջնության այն ֆուտբոլիստները, ովքեր կցանկանան կրկնել «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտիի քայլն ու խաղադաշտում «սելֆի» անել, մրցավարի կողմից դեղին քարտի կարժանանան:

Նման որոշումը Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան բացատրում է նրանով, որ դա ժամանակի վատնում է և կազդի խաղի ռիթմի վրա, բայց միևնույն ժամանակ հայտնել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, իհարկե, ունի գոլ տոնելու սեփական նախընտրելի տարբերակը:

Նշենք, որ Տոտին, ով գոլից հետո «սելֆի» արեց երկրպագուների տրիբունայի ֆոնին, դեղին քարտով չպատժվեց:

Նախորդ հոդվածը‘Ռեկորդային առաջարկ՝ Դավիթ Դե Խեայի տրանսֆերի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Նոյերը կրկին տարերքի մեջ է (տեսանյութ)’