‘Հոլանդիայում կարող են ի հայտ գալ երեք եւ ավելի ծնողներով ընտանիքներ ‘

896

 Հոլանդացի երեխաները շուտով, հնարավոր է, ունենան երեք եւ ավելի ծնողներ:

«Արդարադատության նախարարությունը պատրաստվում է քննարկել ընտանիքի երեք եւ ավելի անդամներին ծնողական իրավունք տրամադրելու հարցը», — ըստ Interfax-ի, հայտարարել է Նիդերլամդմերի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Վիբե Ալկեման:

Այսպիսով, Նիդերլանդների իշխանությունները ցանկանում են համատեղ ծնողական իրավունք սահմանել ոչ միայն միասեռ ամուսնութական միությունների, այնպես էլ՝ երեխայի կենսաբանական ծնողին կամ ծնողներին: Ծնողական իրավունք կարող են ստանալ նաեւ սերմնահեղուկի դոնորները, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել իրենց երեխայի դաստիարակությանը:

Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը մոտ ժամանակներս կներկայացվի երկրի խորհրդարանի քննարկմանը:    

 

 

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնի համար այլեւս չի պայքարի ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանաչիր բռնապետին (Ֆոտոշարք)’