‘Հոլանդիա-Մեքսիկա. Վիճակագրություն խաղից առաջ’

1111

Հունիսի 29, ժամը՝  20:00, «Կաստելան» մարզադաշտ

Գլխավոր մրցավար Պեդրու  Պրոենսա(Պորտուգալիա)

Այն, որ Հոլանդիայի հավաքականը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է, բոլորը գիտեն:  Իսկ Մեքսիկայի ընտրանին բացահայտւմ եղավ շատ շատերի համար: Այս երկրի ընտրանու ֆուտբոլիստները և հատկապես դարպասապահը՝  Օչոան, իսկական հայտնություն դարձան: Այնպես, որ սպասվում է դիտարժան ու տպավորիչ ֆուտբոլ՝ եվրոպական և հյուսիսամերիկյան թիմերի միջև: Իսկ այս հետաքրքիր խաղից առաջ ներկայացնում ենք երկու հավաքականներին ներկայացնող վիճակագրական տվյալներ:

Մեքսիկայի հավաքականի դարպասապահը՝ Օչոան, իսկական հայտնություն դարձավ:

Մեքսիկայի  հավաքականը պարտվել է  Հոլանդիայի ընտրանու հետ անցկացրած 4 հանդիպումից երեքում, և չի հաղթել ոչ  մի անգամ: Ընդ որում, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նվազագույնը երկու գոլ է բաց թողել: Այս երկու հավաքականների միջև աշխարհի ատաջնությունների շրջանակում տեղի ունեցած վերջին  հանդիպումը եղել է 1998 թվականին երբ խմբային փուլում Հոլանդիան չկարողացավ պահպանել հաղթական 2-0 հաշիվը և  խաղաց ոչ ոքի՝ 2:2: 1994 թվականից սկսած Մեքսիկայի հավաքականը հինգ անգամ դուրս  է եկել աշխարհի առաջնության փլեյ-оֆֆ փուլ և ամեն անգամ այս փուլում ավարտել է իր մասնակցությունը:

Մեքսիկայի հավաքականը

Հոլանդիան աշխարհի առաջնություններում անցկացրած վերջին տասը խաղից 9-ում հաղթել է՝ 4 տարի առաջ զիջելով միայն Իսպանիային:

Մեքսիկան եվրոպական հավաքականների հետ անցկացրած  աշխարհի առաջնությունների վերջին 11 հանդիպումներում հաղթել է՝ պարտվելով դրանցից միայն երկուսում (+4=5):

Հոլանդիան տոնում է հերթական հաղթանակը:

1990 թվականից սկսած ԿՈՆԿԱԿԱՖ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները հասել են փլեյ-оֆֆ փուլ. Սակայն նրանցից միայն մեկին է հաջողվել հասնել քառորդ եզրափակիչ  (ԱՄՆ,  2002թ.):

Մեքսիկացիների աշխարհի առաջնություններում խփած 12 գոլից  10-ը եղել են ընդմիջումից  հետո:

 Հոլանդիայի աշխարհի առաջնություններում խփած 9 գոլից 8-ը  երկրորդ խաղակեսում է գրանցվել:

Հոլանդական հարձակումն ընդդեմ մեքսիկական պաշտպանության

Խմբային փուլում հոլանդացիները  23 հարված են ուղարկել հակառակորդի դարպասը, որը 9-ով ավելի է  B խմբի մյուս մասնակիցներից:

Առաջին երեք խաղերում  Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստները 28 հարված են կատարել դեպի  հակառակորդի դարպասը, որը A խմբի մասնակիցների մեջ ամենացածր ցուցանիշն է:

Երկրպագուները նույնպես պատրաստ են այս հանդիպմանը:

 

Նախորդ հոդվածը‘Յեպես. Խամես Ռոդրիգեսն այս պահի դրությամբ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է’
Հաջորդ հոդվածը‘Կոստա Ռիկա-Հունաստան. ո՞վ կհաղթի’