‘Հոլանդիա- Չիլի. Պայքար խմբում առաջին տեղի համար’

844

խումբ հունիսի 23, ժամը 20. 00,   Սան Պաուլու, «Արենա Կորինտիանս»

Գլխավոր մրցավար՝ Հասամա Բակարի (Համբիա)

Հոլանդիայի և Չիլիի հավաքականներն այսоր կպայքարեն խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար: Աշխարհի առաջնությունում երկու թիմերն էլ հիանալի խաղ են ցույց տվել և հաղթել են գործող աշխարհի չեմպիոնին: Երկու կողմին էլ բավական բարդ ու ծանր խաղ է սպասվում:  Երկու թիմերն էլ իրենց պահոցում ունեն 6-ական միավորներ: Իսպանիայի և Ավստրալիայի հանդեպ հաղթանակն այսоրվա հակառակորդների համար ապահովել է 1/8 եզրափակչում հանդես գալու հնարավորություն:

Սա այս երկու ընտրանիների միջև երկրորդ հանդիպումն է: Առաջինը հեռավոր 1928 թվականին Ամստերդամում տեղի ունեցած Оլիմպաիական խաղերում էր: Այն ժամանակ թիմերը հիմնական ժամանակում խաղացին 2-2, սակայն հետխաղյան վիճակահանությամբ հաղթանակը տրվեց Հոլանդիային: Լուի Վան Գալը պետք  է վերակառուցի հավաքականը՝ Բրունո Մարտինսա Ինդիի վնասվածքի և Ռոբի վան Պերսիի որակազրկման պատճառով:  Մարտինսա Ինդիին կարող են փոխարինել Ջոել Վելտմանը կամ Տերենս Կոնգոլոն: Ռոբին վան Պերսիի փոխարեն խաղադաշտ կրող է դուրս գալ Կլաաս-Յան Հունտելարը, ով վաղուց սպասում է իր հնարավորությանը:

Չիլիի հավաքականում նույնպես հնարավոր  լինեն կորուստներ: Դաշտի կենտրոնի առանցքային խաղացողներ  Արթուրո Վիդալը և Չարլզ Արանգիսը չեն մասնակցել ուրբաթ оրվա մարզումներին: Հավանաբար, Խորխե Սամպաոլին չի կարող հույսը դնել այս կիսապաշտպանի վրա:

Հետաքրքիր փաստեր խաղից առաջ

 

Հոլանդիայի հավաքականն աշխարհի առաջնություններում հարավամերիկյան թիմերի հետ անցկացրել է 11 հանդիպում և պարտվել  ընդամենը երկու անգամ:

Չիլիի հավաքականը նույնպես անցկացրել է  11 հանդիպում եվրոպական թիմերի հետ և հաղթել է ընդամենը երկու անգամ:

Չիլիի հավաքականը  աշխարհի առաջնություններում դեռ երբեք երեք խաղում անընդմեջ չի հաղթել:

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի տարածքը’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր բերման ենթարկվածները ազատության մեջ են ‘